Մեծահարուստ ճապոնացին 9 միլիոն դոլար կբաժանի Twitter-ի իր հետևորդներին
Ճապոնացի մեծահարուստ Յուսակու Մայեզավան թվիթերյան իր հետևորդներին 9 միլիոն դոլարի չափ գումար կբաժանի: Այս մասին նա գրել է իր էջում:
Միլիոնատեր Յուսակու Մայեզավան գումարը կբաժանի իր ընտրած այն 1000 հետևորդների շրջանում, որոնք հավանել էին նրա թվիթը:
Ճապոնացին իր այդ քայլով ցանկանում է իմանալ՝ արդյոք փողը կարո՞ղ է բարձրացնել մարդու երջանկության մակարդակը: Դա պարզելու համար նա պատրաստվում է դիմել սոցիոլոգիական հարցումների օգնությանը: