Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների պայմանագրերում ավելանալու է «հակա-Պիկե» կետը

«Բարսելոնան» իր բոլոր խաղացողների հետագա պայմանագրերում կներառի «հակա-Պիկե» դրույթը, հայտնում է Abc.es-ը:

Կատալոնացիների ղեկավարությունը դժգոհ է, որ Պիկեն բացակայում է թիմից՝ «Անդորրա» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ գործունեության և թենիսային նախագծերում մասնակցության պատճառով:

Այսպիսով, նմանատիպ տեսակի գործունեությունն արգելող «հակա-Պիկե» դրույթը կներառվի հաջորդ մրցաշրջանում խաղացողների հետ կնքված բոլոր պայմանագրերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս