Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ կներկայացնի արդեն 12-րդ գանգատը. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ ներկայացնել նոր գանգատ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Գանգատը վերաբերում է այս վերջին դատական որոշումներին, երբ մենք միջնորդեցինք գրավ կիրառել և միջնորդությունը մերժվեց, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, սակայն դատավոր Լուսինե Աբգարյանի որոշմամբ մեր վերաքննիչ բողոքը նույնպես մերժվեց։ Մենք համարում ենք, որ Վճռաբեկ դատարանն արդյունավետ պաշտպանություն չի այս դեպքում և դրա համար վերաքննիչ դատարանից հետո որոշեցինք անմիջապես դիմել Եվրոպական դատարան»,- ասել է Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանն ի սկզբանե արդյունավետ պաշտպանության միջոց չէ, քանի որ վճռաբեկ բողոքների մոտավորապես 95%-ը վարույթ չի ընդունում, իսկ վարույթ ընդունված բողոքները կարող են քննվել մեկ տարի անց։
«Եթե խոսքը գնում է մի քանի ամսվա կալանավորման մասին և դրա վերաբերյալ պետք է մեկ տարի անց ինչ-որ որոշում կայացվի, ապա դա արդյունավետ միջոց չէ»,- նշել է Ալումյանը։

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում գանգատը ներկայացնել ՄԻԵԴ, Ալումյանն ասաց, որ այս պահին աշխատում է գանգատի վրա։
«Շատ կուզեի վաղը հասցնել։ Կարծում եմ, որ մինչև այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի»,- ասել է պաշտպանը։

Նշենք, որ սա ՀՀ երկրորդ նախագահի գործով արդեն 12-րդ գանգատն է ՄԻԵԴ-ում։ Հայկ Ալումյանը հայտնեց, որ, թեև նախորդ գանգատներն արդեն գրանցվել են, բայց կոմունիկացիան դեռ չի սկսվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս