Բաժիններ՝

Xiaomi-ի ֆլագմանը հզորագույն լիցքավորում կստանա

Xiaomi-ի հաջորդ ֆլագմանն ըստ արագության ռեկորդային լիցքավորում կստանա: Ապարատը կկարողանա կուտակիչը լիովին լիցքավորել 35 րոպեում: Այդ մասին գրում է GSMArena-ն՝ վկայակոչելով ինսայդերների Չինաստանից:

Աղբյուրի խոսքով՝ նոր արագ լիցքավորում կստանան Xiaomi Mi 10 եւ Mi 10 Pro սմարթֆոնները: Նշվում է, որ Pro տարբերակը 0-ից մինչեւ 100 տոկոս կլիցքավորվի 35 րոպեում:

Փորձագետները նշել են, որ լիցքավորման արագության ռեկորդը պատկանում է Oppo Reno Ace սմարթֆոնին, որը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին: Ապարատն ունի 4 000 միլիամպեր-ժամ ունակություն եւ 65 վատ հզորությամբ լիցքավորվում է 28 րոպեում: Snapdragon 865 չիպով եւ 5G օժանդակությամբ Xiaomi Mi 10 շարքի ֆլագմանային սմարթֆոնների թողարկումը պետք է սկսվի 2020 թվականի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031