Tesla-ն ժամկետից շուտ է գնորդներին հանձնել Շանհայում հավաքված էլեկտրամոբիլների առաջին խմբաքանակը
Tesla-ն սահմանված ժամկետից շուտ է թողարկել էլեկտրամոբիլները Շանհայի իր գործարանում: Այստեղ հավաքված մեքենաների առաջին խմբաքանակը դեկտեմբերի 30-ին հանձնվել է գնորդներին: Այդ մասին հայտնել է Sina տեղեկատվական պորտալը:
Խոսքը վերաբերում է Jesla Model 3 ավտոմոբիլներին: Ավելի վաղ ընկերությունը պլանավորում էր դա անել 2020 թվականին, սակայն գործարանի շինարարությունը եւ արտադրության կարգավորումն ընթանում են ժամանակացույցի գերազանցմամբ: Առաջին հաճախորդները դարձել են ձեռնարկության աշխատակիցները, մեքենաների եւս մեկ խմբաքանակ շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg գործակալությունը, Tesla էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը դիտարկում է ՉԺՀ-ում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը 20 տոկոսով նվազեցնելու հնարավորությունը:
Tesla-ն պատրաստվում է Շանհայում իր գործարանի արտադրության ինքնարժեքը նվազեցնել շնորհիվ մեծ քանակությամբ այն սարքավորումների ու դետալների օգտագործման, որոնք անմիջականորեն արտադրվում են Չինաստանում: Դա Tesla-ին թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ից ներմուծման ծավալը եւ դրանով իսկ խուսափել դրա հետ կապված ներմուծման մաքսերից: Ըստ գործակալության տվյալների, Model 3-ի գնի նվազումը կարող է տեղի ունենալ
2020 թվականի երկրորդ կեսին: Սկզբնապես էլեկտրասեդանի արժեքը, որն արտադրվում է Շանհայում Tesla-ի ավտոմոբիլային գործարանում, կկազմի մոտավորապես 355,8 հազար յուան (շուրջ 50,55 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: