Բաժիններ՝

«Երբ կաթողիկոսը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից». Տ․ Զաքարիա ծ. վարդապետ Բաղումյան

Ս. Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ-3

Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը: Կայսրը կարգադրում է, որ hայոց hայրապետն արարողությունը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին:

Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն «կատարյալ» դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ կաթողիկոսը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն, և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում:

Սմբատ պատմիչը նշում է, թե գետի ջրերի վրա հուր երևաց, ջուրը մի պահ արգելափակվեց, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան»:

ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ-3Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին,…

Gepostet von Տ․ Զաքարիա ծ. վարդապետ Բաղումյան/Proto-Archimandrite Zakaria Baghumyan am Montag, 6. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս