Բաժիններ՝

Բաքու-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Բաքու-Մոսկվա երթուղով թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է օդանավակայանի մամլո քարտուղար Անաստասիա Գոլոդովան:

Օդանավակայանի տվյալներով՝ տեղի ժամանակով 7:44-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ) «Աէրոֆլոտ» ընկերության 1853 չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Վատ ինքնազգացողությամբ ուղևորին հոսպիտալացրել են:

Հաղորդվում է, որ կատարվածից մեկ ժամ անց 85 ուղևորի տեղափոխող օդանավը շարունակել է չվերթը:

Թարգմանությունը՝ tert.am-ի: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս