Բաժիններ՝

«Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «#2020-ի սկիզբը խոստանում է բավականաչափ թեժ և անկանխատեսելի զարգացումներով հագեցած տարի #ՄերձավորԱրևելքի համար։

Հունվարի 3-ի գիշերը #Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են #ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև #Իրաքում ազդեցիկ ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու #լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։

Կասկածից վեր է, որ ամերիկյան հարձակումը նախապատրաստված է եղել նախապես և իրականացվել է կանխավ ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ #Իրանին և դաշնակիցներին հասցված վնասը չափազանց մեծ է և՛ մարդկային, և՛ հոգեբանական, և՛ քարոզչական տեսանկյունից։
Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ #Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում։ Այն կարող է միտված լինել ինչպես #Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների, այնպես էլ հենց ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։

Կասկածից վեր է, որ ինչպես տարեվերջին #ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային գրոհներն իրաքյան մի շարք ռազմական օբյեկտերի դեմ, այնպես էլ վերջին հարձակումը լրջագույնս սրելու են իրավիճակը տարածաշրջանում․առնվազն վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված տարաբնույթ հարձակումները նշվածի վառ ապացույցն են»:

#2020-ի սկիզբը խոստանում է բավականաչափ թեժ և անկանխատեսելի զարգացումներով հագեցած տարի #ՄերձավորԱրևելքի համար։Հունվարի…

Gepostet von Armen Petrosyan am Donnerstag, 2. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս