«Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար. սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով նրանք էլ իրենց գտան պետական ապառատում». Նարեկ Սամսոնյան
Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը և կից ներկայացրել լուսանկար:
«Պարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն էլ վերջը իրան գտավ պետական ապառատում: Էս անգամ Կարգին Հայկոյի նախկին աշխատողըներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը տեղավորվել են նոր աշխատանքի: Ձեր սիրելի դերասաններն այլևս զբաղվելու են թափառող շներով, իսկ թե դրա արդյունքում քանիսիդ երեխաները, կանայք, կենդանիներն ու տարեցները թափառող սոված շների հարձակման զոհ կդառնան, դեռ կպարզենք:
Այնուամենայնիվ, սիրով շնորհավորում եմ դերասաններին նոր` միգուցե իրենց համար ավելի պատվաբեր ու ճոխ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ապրեք տղերք, բա կարում եք` անում եք, բա հո պողոսները ձեզ իզուր տեղը չե՞ն բերել իշխանության:
Հ.Գ. Մկրտիչ Արզումանյանի կոչումը հետ վերցրեց պետությունը, թե՞ էդ էլ էր էժան շոու հանուն հավանական պաշտոնի»,-գրել է Նարեկ Սամսոնյանը:
Անցնող տարին շատ հաջող էր Կարգին հաղորդման անձնակազմի համարՊարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն…
Gepostet von Narek Samsonyan am Donnerstag, 2. Januar 2020