Բաժիններ՝

Ճապոնիայում ոսկուց և պլատինից սեղանի խաղ են ստեղծել 1,3 մլն դոլար արժողությամբ

Ճապոնիայի Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը ներկայացրել է Jinsei game («Կյանքի խաղ») սեղանի խաղը, որը լիովին պատրաստված է թանկարժեք մետաղներից՝ ոսկուց եւ պլատինից: Այդ մասին հայտնել է Sankei թերթը: Խաղի պատրաստման համար պահանջվել է 12,4 կիլոգրամ ոսկի եւ 4,5 կիլոգրամ պլատին:

Խաղի բոլոր բաղադրիչները, ներառյալ ֆիգուրները, շենքերը եւ ոլորակը, պատրաստված եւ հղկված են ձեռքով: Արդյունքում դրա արժեքը գնահատվում է 150 միլիոն իեն (1,3 միլիոն դոլար): Ըստ արտադրողների հայտարարության՝ այն դարձել է ամենաթանկ սեղանի խաղն աշխարհում: Ոսկերչական արվեստի ստեղծագործությունը կարելի է դիտել Կյուսյու հարավարեւմտյան կղզու Ֆուկուոկա քաղաքի հյուրանոցներից մեկում ամանորյա տոների շրջանում ընդհուպ մինչեւ հունվարի 5-ը: Jinsei game-ն ամերիկյան «Կյանքի խաղի» ճապոնական նմանակն է:

Սակայն այն ավելի լայն ժամանակամիջոց է ընդգրկում. խաղացողները պետք է իրենց ուղին սկսեն դպրոցից, միայն հետո է նրանց ընտրություն տրամադրվում. գնալ համալսարան թե կարիերա սկսել: Ճապոնիայում այն առաջին անգամ ներկայացվել է 1967 թվականին եւ այդ ժամանակավանից ի վեր թողարկվել է նաեւ խաղային կոնսոլներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս