Մարդիկ, ովքեր սիրում են կծու կերակուրներ, ավելի երկար են ապրում. հետազոտություն

Վերջերս կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ մարդիկ, ովքեր կծու կերակուրներ են սիրում, ավելի երկար են ապրում:

Գիտնականները 23 տարվա ընթացքում տվյալներ են հավաքել ավելի քան 16.000 ամերիկացիների շրջանում:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են ուտում կծու կերակուրներ, մահացության ավելի ցածր ցուցանիշ ունեն (21%):

Կծու կերակուրները ստիպում են ուղեղին արտադրել ավելի շատ սերոտոնին՝ երջանկության հորմոն: Այն օգնում է հաղթահարել սթրեսը, ընկճվածությունը և վատ տրամադրությունը:

Օրինակ՝ կապսաիցինը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը և բարելավում է մարսողությունը, պայքարում է ճարպակալման որոշակի տեսակների դեմ:

Բժիշկները, սակայն, մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց հորդորում են զգույշ լինել և չչարաշահել կծու կերակուրները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս