
Նարեկ Սարգսյանի ընտանիքը Չեխիայից պատասխան չի՞ ստացել

Այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի ընտանիքը, սակայն, 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս արտահանձնման վերաբերյալ Չեխիայից պատասխան չունի:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնվել դատախազությունն իր հայտարարությունը կատարելիս, մեր աղբյուրը պատասխան չուներ:
«Չեմ կարող ասել, սակայն մի բան հստակ է: Ընտանիքին խնդրի վերաբերյալ չեխական կողմը որևէ պատասխան չի տվել»,- ասաց մեր աղբյուրը: