Բաժիններ՝

Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է

Երևանի Օղակաձև այգում ռուս  դիվանագետ, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ  Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով Շահեն Հարությունյանը  ոստիկանության հրավերով՝ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ հապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս