
«Բժիշկները պետք է պարզեն, թե ինչու է Դեմբելեն անընդհատ վնասվածք ստանում»․ Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հաճախակի վնասվածքներ ստանալու մասին:
«Բժիշկները պետք է փորձեն լուծում գտնել՝ Դեմբելեի վնասվածքների հետ կապված: Նրանք պետք է պարզեն, թե ինչու է առողջությունը վերականգնելուց հետո նա շարունակում է վնասվածք ստանալ: Հուսով ենք, որ նա շուտով կվերադառնա դաշտ»,- ասել է Սուարեսը:
Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» հետ խաղում (3:1): Վնասվածքից հետո նախնական փորձաքննությունը ցույց է տվել ազդրի մկանների վնասվածք, որի պատճառով խաղացողը կարող է բաց թողնել առնվազն 6 հանդիպում, այդ թվում` Կլասիկոն:
Սիրարփի Աղաբաբյան