«Հերիք չէ՞ մեր քաղաքացին այդ պարտադիրների տակ մտնի». Վահան Բաբայանը՝ առողջապահության ապահովագրումը պարտադիր դարձնելու մասին

«Երկրորդ կուտակայի՞նն են փաթաթում մեր վզին: Սա մեծ գումարներ հավաքագրելու, ժողովրդին հերթական անգամ կլպելու քաղաքական որոշում է, որովհետև ներդրումներ չկային երկրում, ի՞նչ էր պետք անել, որպեսզի բյուջեի որոշակի ծախսերը կարողանան բալանսավորել, հեքիաթ են հնարում այն մասին, որ, եթե գրիպով հիվանդանաք, ինչպես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում է, կգնաք, ու ձեզ էլ անվճար կսպասարկեն: սա լուրջ բարեփոխումների խնդիր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի Առողջապահության նախարարության առաջարկի մասին, ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Հիշեցնենք՝ նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել՝ որպես առողջապահության հարկ։

«Ի տարբերություն կուտակայինի՝ այս գումարները ձեզանից վերցնում են, ու կարող է չօգտվեք դրանից: Եթե մարդը գրադարանավար է, աշխատում է Գավառում, ստանում է 65-70.000 աշխատավարձ, դուք ո՞նց եք պարտադիր նրա 6 տոկոսը պահում: Այդ մարդը, կարող է, սնղչիի մոտ է գնում կամ յոգայով է զբաղվում և չի ուզում դիմել առողջապահության պարտադիր համակարգին: Չե՞ք կարծում, որ այստեղ սահմանադրական իրավունքների խախտման նորմ կարող է լինել՝ մարդու ազատ որոշումներ կայացնելու ուղղությամբ:

Վերջիվերջո, մարդու առողջությունն իր խնդիրն է, ու պարտադրել դրա համար գումար տալ՝ նույնն է, որ պարտադրեն չծխել, չխմել, ամեն չորեքշաբթի հագնել կարմիր գույնի վերնաշապիկ: Պարտադրելը ո՞րն է: Եթե այդքան լավ կառավարություն է ձևավորվել, առաջարկում եմ մարդկանց աշխատավարձը բարձրացնել 6 տոկոսով: Պետական բյուջեի մի տեղից գումարը վերցրեք, դրեք մյուս տեղը, մի տվեք մարդկանց այդ 6 տոկոսը: Իրենք ինչո՞ւ դա չեն անում, որովհետև կլպելու են ձեզ, հավաքելու են այդ միլիարդները և դրանք ծախսելու են այն բացերի վրա… ես չեմ ասում, որ անպայման այդ փողը թալանելու են, չգիտեմ ինչ… խոսքն այն մասին է, որ, եթե այսօր մի տեղ ասֆալտ են անում, այդ գումարը մի տեղից վերցնում են: Մարդկանց որ կրճատում, գործից հանում են, ուրիշինը 3000 դրամով բարձրացնում են, ասում են՝ վայ, աշխատավարձը բարձրացավ: Բայց տեսե՞լ եք, թե դրա հաշվին քանի՞ հոգի է պետական համակարգից կամ հիմնարկներից ազատվում աշխատանքից: Նույնն այստեղ է. գումարը կհավաքվի, մի մասը կծախսվի այդ հարցերի վրա, PR-ն ու տեխնոլոգիաները, չկասկածեք…

Նիկոլ Փաշինյանը սելֆի անելով՝  մի պապիկի ձեռքը կմտնի՝ կգնա, կասի, թե՝ տեսե՛ք, այս պապիկը շատ ծանր հիվանդ է, հանուն առողջապահության, Արսեն Թորոսյանի այս ծրագրերի՝  եկեք աջակցենք, սա շատ լավ բարեփոխում է: Սա պետք է լինի կամավոր, Հայաստանը պատրաստ չէ նման սցենարներով շարժվելու:  Հերիք չէ՞ մեր քաղաքացին այդ պարտադիրների տակ մտնի: Մեր երկրում պարտադիր մեկ բան պետք է լինի. օրենքի գերակայությունը, սոցիալական արդարությունը»,- նշեց Վահան Բաբայանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ