
Էմիլի Ռատակովսկին լուսանկար է զետեղել լողազգեստով՝ 90-ական թվականների աքսեսուարով

Ամերիկացի գերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին բաժանորդներին ցուցադրել է լողազգեստով լուսանկար: Նա այն հրապարակել է իր Instagram-օգտահաշվում։
Լուսանկարում Ռատակովսկին նստած է լողավազանի մոտակա խոտերին փռված սրբիչի վրա: Նրա հագին իր սեփական բրենդի՝ Inamorata Women-ի ընձառյուծի երանգավորմամբ լողազգեստ է եւ համանման պանամա՝ աքսեսուար, որը շատ տարածված էր 1990-ական թվականներին: «Ընձառյուծե երազանքներ»,-լուսանկարին կից գրություն է թողել նա եւ նշել իր բրենդի օգտահաշիվը:
Օգտատերերը գնահատել են ամերիկուհու արտաքինը: «Այդ դու ես երազանքը»,-գրել է նրանցից մեկը: «Դու անչափ գեղեցիկ ես»,-հավելել է մեկ ուրիշը: «Ցնցող ես»,-մեկնաբանել է երրորդը: