
Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար: Այդ մասին Գախարիան հայտարարել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:
Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել է6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն:
Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտավորապես 10 տոկոսով:
«Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն է – խմբ.) ապահովման համար»,- հայտարարել է Գախարիան, հաղորդել է Sputnik-ը: