Բաժիններ՝

Մեգան Մարքլը ամենաազդեցիկ անձն է ճանաչվել առցանց նորաձևության աշխարհում

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Lyst որոնողական հարթակի կողմից անցկացված հետազոտության արդյունքում ամենաազդեցիկ անձն է ճանաչվել առցանց նորաձեւության աշխարհում: Արքայազն Հարրիի 38-ամյա կինը, որոնիչի «Նորաձեւության աշխարհը 2019 թվականին» հաշվետվության համաձայն, առավել հեղինակավոր օրինակն է դարձել Համացանցում զգեստների ընտրության հարցում։

Նրա զգեստապահարանի մանրամասները ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության եւ մեծ հետաքրքրություն են առաջացնում առցանց լսարանում, իսկ նրա յուրաքանչյուր հագուստ հանրության մեջ հայտնվելուց անմիջապես հետո հանգեցրել է միջին հաշվով 216 տոկոսով համանման հագուստի որոնման աճին: Այս տեղեկությունները փորձագետներն ստացել են՝ ուսումնասիրելով, մասնավորապես, ավելի քան 12 հազար ինտերնետ-խանութներում 6 միլիոն նորաձեւ ապրանքների վաճառքների ցուցանիշները, ինչպես նաեւ տարվա այն նորաձեւ միտումների լուսաբանումը համաշխարհային ԶԼՄ-ների կողմից եւ հիշատակումները սոցիալական ցանցերում, որոնք ստեղծվում են խոշորագույն բրենդների կողմից:

Առցանց լսարանում իրարանցում է առաջացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունում The Club Monaco-ի զգեստով Մարքլի հայտնվելը Խաղաղության Նոբելյան մրցանակրի դափնեկիր պատվավոր արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ հանդիպմանը: Այն գլոբալ ցանցում վաճառվել է 24 ժամից պակաս ժամանակում՝ այդ հանդերձի նկատմամբ 570 տոկոսով հետաքրքրության իսկական պայթյունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս