Ինչպիսի՞ սնունդ է անհրաժեշտ աչքերին
Մոսկվայի Հելմգոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտի հոմեոպատիայի եւ ռեֆլեքսոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Մաթեւոսովան գտնում է, որ տեսողության պահպանման առաջին պայմանը ճիշտ սնվելն է, հետեւելով մի քանի սկզբունքների` չափավորել սնունդի քանակը, օգտագործել հեշտամարս, միմյանց զուգակցվող եւ զանազան ուտելիքներ: Կերակրացանկը պետք է համալրել A, E, C վիտամիններով հարուստ կերակրատեսակներով:
Վիտամինային դեֆիցիտը մեր օրերում հատուկ է շատ կանանց: Վիտամին A շատ են պարունակում գազարը, դդումը, լոլիկը, կանաչ ոլոռը, կանաչ սոխը, կաթնաշոռը: Վիտամին B-ով հարուստ է բանջարեղենը: Վիտամին C-ով հարուստ է մասուրը, կաղամբը եւ բոլոր տեսակի ցիտրուսները:
Ամբողջ տեսողական համակարգը հիանալի է սնուցում գազարի հյութը: Այս հյութը կարելի է խմել, երբ ցանկանաս: Գազարի հյութը ամրացնում է նաեւ նյարդային համակարգը եւ առհասարակ օրգանիզմին առույգություն է հաղորդում: Այն սեզոնին, երբ գազարը բավարար հյութալի չէ, կարելի է օգտագործել գազարի թուրմը: Այն կարող է բանջարեղենային սուպերի հիմք հանդիսանալ: Պետք է չմոռանալ, որ գազարի ցանկացած աղցան պետք է ուտել թթվասերով կամ կարագով, որովհետեւ վիտամին A-ն ճարպաքայքայիչ հատկություն ունի:
Տեսողական ներվի եւ աչքի հիվանդությունների` կատարակտայի, կոնյուկտիվիդների դեպքում շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Այն ամենաշատ ազդեցություն ունեցող հյութերից մեկն է, այդ պատճառով չարժե օրվա մեջ 30 գրամից ավելի օգտագործել: Իսկ միանգամից խմելու դեպքում քանակը պետք է չանցնի 1 ճաշի գդալից: Ավելի լավ կլինի մաղադանոսի հյութը խմել նոսրացնելով ջրով կամ այլ բանջարեղենի հյութով: Շատ լավ օգնում եւ թարմացնում է տեսողությունն ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմը բազուկը: Դրական ազդեցություն է ունենում աչքի անոթների վրա հատկապես ծիրանը՝ ցանկացած տեսքով` թարմ մրգերը, հյութը, չիրը կամ ցուկատը: Ամառային մրգերից տեսողության լավացմանը նպաստում է հատկապես հապալասը (չեռնիկա):
Անպայման պետք է խմել մասուրի հյութ, որովհետեւ այն վիտամին C-ի պարունակությամբ իրեն հավասարը չունի: Իսկ ահա կարճատեսությամբ տառապողներին խորհուրդ է տրվում շատ օգտագործել ալոճ, այն իր մեջ ասկորբինաթթու եւ կարոտին է պարունակում: Ալոճի չորացրած ու աղացած պտուղները կարելի է մեղրի հետ օգտագործել մուրաբայի փոխարեն: Օրվա մեջ ձեր օգտագործվելիք հեղուկի մի մասը պետք է կազմեն ալոճի ու մասուրի թուրմը, կանաչ թեյը: Կարոտիններով շատ հարուստ է դդումը, որը կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Աչքի հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում տարվա մեջ մեկ անգամ 10 օրով խմել ձկան յուղ: Հնարավորինս պետք է քչացնել սպիտակ հացի եւ քաղցրավենիքի քանակը սննդակարգում: Աղի օգտագործումը կարելի է հասցնել մինիմումի, բայց ոչ մի դեպքում չհանել սննդակարգից: Չի կարելի սնունդը միանգամից խառնել, այն դժվարամարս է դառնում:
Չարժե սպիտակուցներով հարուստ ուտելիքը խառնել ածխաջրերով հարուստ սննդի հետ: Պետք չէ չարաշահել միսը, երշիկը, կարագը, թթուն ու ծխեցրած մթերքները: Ինչպես նշվեց, աչքերի եւ տեսողության վիճակը մեծապես կախված է աղիների աշխատանքից: Սնունդը խցանված օրգանիզմում իրացվում է ոչ ճիշտ ձեւով, եւ վիտամինները անոթներին չեն հասնում: Հատկապես օրգանիզմում ճիշտ չի տեղի ունենում A եւ E վիտամինների ներծծումը եւ սա էլ, իր հերթին, ազդում է եւ ամբողջ օրգանիզմի, եւ աչքերի վրա: Օրգանիզմը մաքրելու համար անհրաժեշտ է տարվա մեջ 2 անգամ լվանալ աղիները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը