«Ես տեսնում եմ որոշ մարդկանց չկամությունը». Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի կառուցման աշխատանքների դադարեցման մասին

Այսօր կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու էսքիզ-նախագծի շնորհանդեսը:

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է եղել մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու մասին, որի արդյունքը եղել է այս հանձնարարականը՝ կազմել ցուցադրության հայեցակարգն ու ներքին հարդարման դիզայնը, շրջակա այգու նախագիծը:

Դավիթ Մաթևոսյանին անհանգստացնում է այն փաստը, որ թանգարանի առաջին երկու հարկերի կառուցումից հետո աշխատանքը դադարեցվել է, նախապես նախագծված երրորդ հարկը դեռ չի կառուցվել:

Հրանտ Մաթևոսյանի որդին ասում է՝ խնդիրները զուտ ֆինանսական են և ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտի համար պատասխանատուների անտարբերության հետևանք:

Կարդացեք նաև

«Միակ խնդիրը ֆինանսականն է և իշխանության կողմից ըմբռնումը: Ես կոնկրետ վարչապետի կողմից ըմբռնման խնդիր չեմ տեսնում, ես տեսնում եմ որոշակի մարդկանց չմակությունը, բայց չեմ կարծում, որ դա անհաղթահարելի է: Մշակույթի ոլորտի պատասխանատուներն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքում, ինչ-որ տեղերում անգամ բացասական են արձագանքում, բայց ես պաշտոնական կարծիք իրենցից չունեմ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս