Բաժիններ՝

«Չես կարող հաղթել «Մանչեսթեր Սիթիին»` նրանց նման խաղալով»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):

«Եթե ցանկանում ես հաղթել «Մանչեսթեր Սիթիին», ինչն ինքնին շատ դժվար է աշխարհի ցանկացած թիմի համար, ապա չես կարող խաղալ այնպես, ինչպես նրանք են անում, քանի որ նրանք լավագույնն են իրենց խաղում: Դա անիմաստ է։

Հետևաբար՝ մենք ստիպված էինք առաջ տանել մեր խաղաոճը: Առաջին իսկ վայրկյանից մենք գործեցինք ինտենսիվ, դա կարևոր էր երկու թիմերի համար:

Մենք երկու անհավանական գոլ խփեցինք: Պահեր կային, որ մեզ համար դժվար էր, բայց մենք կարողացանք վերահսկել խաղը մինչև հոգնելը»,- նշել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930