
Տիմը հաղթել է Ջոկովիչին և ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում է

Ավստրիան ներկայացնող թենիսիստ Դոմինիկ Տիմը դուրս է եկել ATP տարվա ամփոփիչ կիսաեզրափակիչ:
Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում Տիմը 2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում երեք սեթից հետո առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչին 6:7 (5:7), 6:3, 7:6 (7:5) հաշվով:
ATP տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցում են 8 թենիսիստ, որոնք բաժանվել են երկու ենթախմբի: Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 10-17-ը, մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: