«Կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում. Ի՞նչ է նշանակում՝ հասկանալի՞ է, թե՞ չէ». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում կոռեկտության կոչ արեց։ «Հարգելի՛  գործընկերներ, կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում. ի՞նչ է նշանակում՝ հասկանալի՞ է եղել, թե՞ չէ։ Քաղաքական կուսակցությունը կամ խմբակցությունը կարող է ունենալ դիրքորոշում և ունի։ Որևէ մեկին իրավունք չի վերապահվում դրան տալ գնահատական՝ ընդհուպ հասկանում եք, թե չեք հասկանում։ Քվեարկելու ենք էսպես և խնդրում եմ դրան չտալ գնահատականներ և միմայն նկատմամաբ լինել կոռեկտ»,- ասաց  Գորգիսյանը։

Նշենք, որ Գորգիսյանի այս արձագանքը վերաբերում էր «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի այն դիտարկմանը, որ իրենք երեկ ներկայացրել են այն պատճառները, որոնց հիմքով մերժել են ԼՀԿ-ի առաջարկները՝ կապված «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում իր ներկայացրած օրենսդրական փոփոխություների հետ։

«Եթե այսքանից հետո Ձեզ համար հասկանալի չի եղել, Դուք դեմ եք քվեարկելու, Ձեր գործն է»,- դիմելով ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ ասել էր Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս