Բաժիններ՝

Ձերբակալված երկրպագու, նոր մարզիչ և նոր խնդիրներ հավաքականի համար․ շաբաթը՝ հայկական ֆուտբոլում

Անցած շաբաթը շատ հագեցած էր հայկական ֆուտբոլում։ Նոր մարզիչ, ձերբակալված երկրպագու, տեղափոխված ֆուտբոլիստներ և այլն։ Ամենահետաքրքիրը՝ 168.am-ի անդրադարձում։

Հայաստանի հավաքականն ունի նոր մարզիչ

Շաբաթվա սկզբին հայկական և ռուսական պարբերականները գրում էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը ժամանում է Հայաստան՝ ֆեդերացիայի հետ հանդիպելու և հավաքականի մարզչի պաշտոնում նշանակվելու համար։ Սակայն արդեն երեկոյան այս լուրերը հերքվեցին։ Նշվեց, որ Գրիգորյանն իսկապես ժամանել է Հայաստան, հանդիպել է ֆեդերացիայի հետ, սակայն չի համաձայնեցրել պայմանագիրը։

Խոսակցությունների նոր ալիք առաջացրեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի Instagram-ի էջում հրապարակված լուսանկարն «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։ Այս խոսակցությունները հաստատվեցին, և ֆեդերացիան նախ՝ հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին, իսկ հետո էլ՝ համաձայնեցրեց իր որոշումը ՀՖՖ գործկոմի հետ։

Կարդացեք նաև

Հավակաքանը պատրաստվում է ընտրական մրցաշարի վերջին խաղերին

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ՝ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին:

Մարզական հավաքը սկսվել է արդեն այսօր։

Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել  24 ֆուտբոլիստի։

Դարպասապահներ՝ Արամ Հայրապետյան, «Ուրարտու», Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան», Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)։

 Պաշտպաններ՝

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան», Արմեն Մանուչարյան, «Փյունիկ», Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան, Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)։

Կիսապաշտպաններ՝ Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ», Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» , Էրիկ Վարդանյան, «Փյունիկ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա), Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան, «Հոբրո»  (Դանիա)։

Հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան», Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան), Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)։

 Լուրջ կորուստներ ազգային հավաքականում

Ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերին տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Մխիթարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից և դաշտ կվերադառնա միայն նոյեմբերի վերջին։ Իսկ Սարգիս Ադամյանը, ով հրաշալի գոլ խփեց և «Հոֆենհայմի» կազմում խաղաց մինչև վերջին րոպեն, ևս վնասվածք ունի։ Գերմանական ակումբը նամակով է դիմել ազգային հավաքականին՝ նշելով, որ Ադամյանը մկանային խնդիրներ ունի և բաց կթողնի 2 շաբաթ։

Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։

Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը:

Հայ երկրպագուն «գերի» է մնացել ՖինլանդիայումՖինլանդիա-Հայաստան հանդիպմանը մեկնել էին մեծ թվով հայ երկրպագուներ։ Ֆինլանդիայի հավաքականի՝ Հայաստանի դարպասը խփած գոլից հետո թեժացել են կրքերը հայ և ֆինն երկրպագուների միջև։ Առաջին հայկական ճակատի ներկայացուցիչները պատմում են, որ բախումները սկսվել են ֆիննական ճամբարում գտնվող թուրք երկրպագուի պատճառով, որ բախումներ է հրահրել՝ շոշափելով նաև Հայոց ցեղասպանության թեման։ Հայ երկրպագու Երվանդ Իսմայիլյանը ճայթուկ է նետել չեզոք գոտի, որը, ըստ հայ երկրպագուների պնդման, չի վնասել ոչ մեկի։ Սակայն թուրք երկրպագուները ոստիկանությանը բողոքել են, թե ճայթուկը վնասել է իրենց, ինչից հետո Երվանդ Իսմայիլյանը ձերբակալվել է։

Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն հայ երկրպագուի մասին տեղեկությունները քիչ են։  Խաղից հետո ոստիկանությունը նշել է, որ Երվանդ Իսմայիլյանին բաց կթողնեն հաջորդ օրը և կճանապարհեն հայրենիք։ Սակայն դեռևս նա բանտում է, գուցե նաև՝ մեկուսարանում։ Նրան տրամադրվել է փաստաբան, որը չի խոսում անգլերեն, ինչն ավելի է բարդացնում գործը։

ՀՀ ԱՀԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հետագայում հայտնել է, որ Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանն առաջին իսկ օրից ծանոթ է եղել դեպքին, կապի մեջ է հայ երկրպագուի հետ և հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Էրիկ Վարդանյանը նոր ակումբ ունի

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, ով վերջերս երկրպագուների հետ տարաձայնության պատճառով որակազրկվել էր 6 ամիս, տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա։

21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Սոչիում»: Այս ակումբում է խաղում նաև հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս