ԵՄ-ն նոր դրամաշնորհ կհատկացնի ՀՀ կառավարությանը
Կառավարությունն ընդունեց որոշում, որով թույլատրվում է Սերբիայում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը:
Ըստ հիմնավորման, այս թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս»ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
«Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու նպատակով ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի խորհուրդը 2017թ․ հուլիսի 6-ին հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 5,15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի տրամադրումը՝ նպատակ ունենալով ճանապարհաշինարարական և կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում բարելավել ճանապարհային անվտանգությունը։
2018թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջեւ ստորագրվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին տեխնիկական աջակցություն» համագործակցության համաձայնագիրը՝ համաձայն որի Դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ-ը խորհրդատվական ծառայությունների տեսքով Ծրագրին տրամադրել է 650,0 հազ․եվրո առավելագույն բյուջեով տեխնիկական աջակցություն։
Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վտանգավոր տեղամասերի նույնականացում, ուսումնասիրություն, բարելավման աշխատանքների նախագծում, աշխատանքների իրականացման տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների ուսուցում, ճանապարհների նախագծման գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրամիության ստանդարտներին եւ միջազգային լավագույն պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով:
Նշված խորհրդատվական ծառայություններն իրականացնելու նպատակով՝ Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱ ՍՊԸԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս» ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ»ԱՊԸ» համատեղ ձեռնարկության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Համատեղ ձեռնարկության գլխավոր գործընկերը հանդիսանում է «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունը, որն իրականացնելու է լիցենզավորման ենթակա՝ճանապարհային վտանգավոր հատվածների բարելավման աշխատանքների նախագծում, շինարարական աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն գործունեությունը»,- ասված է հիմնավորման մեջ: