«Նախագահի և վարչապետի աշխատակազմերի ու խորհրդարանի ծախսերն ավելի մեծ տեմպով են աճելու». Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2020թ. բյուջեի նախագիծը երկրի տնտեսական աճի ցուցանիշ-խոստում հայտարարել է 4․9 տոկոսը։ Հետաքրքիր է, որ ըստ այդ նախագծի մեր նախագահի և վարչապետի աշխատակազմերի ու խորհրդարանի ծախսերն ավելի մեծ տեմպով են աճելու։ Դասական տնտեսագիտության բառապաշարով կառավարման նշված աշխատակազմի ծախսերն առաջանցիկ են տնտեսական աճի ցուցանիշի նկատմամբ։ 5․93%-ը՝ տնտեսական աճի 4․9%-անոց խոստում-ցուցանիշի նկատմամբ։ Ամենաշատ աճելու են ԱԺ ծախսերը՝ 16%-ով»: