«Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ստեղծված իրավիճակն ի հայտ բերեց ՀԱՊԿ կանոնադրության բացերը». Լեոնիդ Ներսիսյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ՀՀ-ի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, ի հայտ բերեց կանոնադրության բացերը:  Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:

«Իհարկե, ցանկացած ճգնաժամ իր մեջ բացասական տարր է պարունակում, բայց այն նաև հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ թերություններ կան: Եվ այստեղ պարզ դարձավ, որ լուրջ բացթողում կա ՀԱՊԿ կանոնադրության մեջ: Այսինքն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխմանը վերաբերող մեխանիզմը բացակայում է, այն դեպքում, եթե վաղաժամ դադարեցվում են նրա լիազորությունները: Սա ռազմական դաշինք է, ուստի պետք է հնարավորություն լինի արագ փոխելու կամ փոխարինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ առանց որևէ ճգնաժամի»,- շեշտեց նա:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս