
«Ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դո՞ւք եք երաշխավորել, ես ասացի՝ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել». Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է զբաղեցնելու ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ «Լավ էլի, չգիտեմ՝ով է նստում, մատին նայում, նման բաներ ասում. Դա ես չեմ» ,- ասաց Ցոլակյանը։
Նա նաև հերքեց լուրերը, որ ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանին՝ ԱԱԾ տնօրեն դառնալու համար։ «Չգիտեմ՝ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,- նշեց նախարարը։