Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը հրապարակել է նոր լուսանկար, որտեղ նա կեցվածք է ընդունել սեփական բրենդի Skims ներքնազգեստով: Հրապարակումը նրա Instagram-օգտահաշվում հայտնվել է հոկտեմբերի 31-ին։

Լուսանկարում հայտնին սեւ կոմպլեկտ է ցուցադրում բամբակյան գործվածքից Cotton Collection շարքից: Նա պատկերված է դեմքով դեպի խցիկը՝ նստած բազկաթոռի թիկնակին: Պոստին կից նկարագրության մեջ Քարդաշյանը հայտնել է, որ շարքի՝ իր կողմից գովազդվող բոլոր ներքնազգեստները վաճառվել են մինչեւ վերջին նմուշը, սակայն խոստացել է, որ օրվա ընթացքում կայքում կհայտնվի նոր խմբաքանակ:

Հեռուստաաստղի երկրպագուներն ուրախացել են Քիմի նոր հրապարակմամբ եւ գովաբանել են նրա արտաքինը: «Սա ամենահարմարավետ ներքնազգեստն է, շնորհակալություն, Քիմ», «Դու ցնցող տեսք ունես: Այնքան երիտասարդ ես, դու իմ կուռքն ես», «Մենք բոլորս քեզ շատ ենք սիրում: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու անում ես», «Թագուհի»՝ այս մեկնաբանություններն են նրանք թողել կադրի ներքո, որը ավելի քան 600 հազար լայք է հավաքել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս