
Ի վերջո, ՀՀ-ում դռների մոտ «վնգստացող» ու տեր փնտրող դատավորներ կա՞ն, թե՞ ոչ

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի խոսքով՝ դատավորների աշխատավարձի բարձրացումն անհրժեշտություն են տեսնում։
«Աշխատանքի այն ծավալը, որն առաջադրվել է դատավորներին, ու այն որակը, որը պահանջվում է, ենթադրում է բարձր աշխատավարձեր։ Այն որակը, որը պարտադրվել է, պարտադրվում է ու պարտադրվելու է, ենթադրում է բարձր աշխատավարձ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կ. Փոլադյանը:
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործին, Փոլադյանը նշեց, որ դա իր իրավասության շրջանակում չէ, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ:
«Այդ գործերին նա ծանոթանում է մամուլով»,- հավելեց նա:
Հարցին՝ ի վերջո, ՀՀ-ում դռների մոտ «վնգստացող» ու տեր փնտրող դատավորներ կա՞ն, թե՞ ոչ, նա պատասխանեց՝ հիշեցնելով, որ հարցին ԲԴԽ նախագահն արդեն պատասխանել է։
«Տարածվել է նաև հայտարարություն, խնդրում եմ, որ ծանոթանաք հայտարարությանը»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան