Բաժիններ՝

«Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանում դառնալու տեխնոլոգիական կենտրոն, որտեղ տաղանդավոր մարդիկ կուզենան գալ և աշխատել». Հակոբ Արշակյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Xilinx Armenia ընկերությունում էր՝ մասնակցելու ընկերության պաշտոնական բացման արարողությանը։

«Շատերի համար միգուցե շատ հայտնի չէ, որ 80-ականների վերջերում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ ինժեներական ոլորտում,  զբաղվածների թիվը շուրջ 100 հազար էր»,- իր ելույթում նշեց Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նոր նախարարության ռազմավարության մշակման փուլում ամբողջական վերլուծություն են կատարել՝ հասկանալու հաջորդ քայլերը:

«Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանում դառնալու տեխնոլոգիական կենտրոն, որտեղ տաղանդավոր մարդիկ, ստեղծագործող մարդիկ կուզենան գալ և աշխատել:

Այս տեսանկյունից ես կուզեի հատուկ նշել Xilinx Armenia ընկերության Հայաստան գալու այս առիթը, որովհետև այս ընկերությունը հենց տեխնոլոգիա բերող և տեխնոլոգիա ստեղծող ընկերություն է, և ոչ միայն՝ աշխատատեղեր ստեղծող»,- նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:

Վարչապետ Փաշինյանը շրջեց Xilinx Armenia-ի սրահներում, զրուցեց ընկերության ներկայացուցիչների հետ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2552218271702478/?notif_id=1572268484545387&notif_t=live_video

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս