Արագ աղանդեր. շերտավոր խմորեղեն՝ դեղձով
Բաղադրիչներ
1. Պատրաստի շերտավոր խմոր – 450 գ
2. Դեղձ – 1 կգ
3. Կարագ – 50 գ
4. Շաքարավազ – 60 գ
Պատրաստման եղանակը
1. Դեղձը լվանալ և շերտատել:
2. Ջեռոցը տաքացնել 190 աստիճան:
3. Կարագ հալեցնել, խառնել 1 ճ/գ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդը քսել խմորի կեսի վրա, փակել մնացած մասով և գրտնակել:
4. Խորանարդաձև կտրատել: Յուրաքանչյուրի վրա շրջանաձև շարել դեղձի շերտերը:
5. Լցնել մնացած շաքարավազը և զգուշորեն դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
6. Թխել 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը