
Գվարդիոլան կարող է մարզել իտալական ակումբներից մեկը

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է աշխատանքի անցնել իտալական ակումբներից մեկում:
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Իտալական «Միլան»-ը 2020 թվականին առաջարկով կդիմի Գվարդիոլային: Իսպանացի մասնագետին կառաջարկեն մարզել իտալական ակումբը: «Միլան»-ի ղեկավարությունը ցանկություն ունի թիմը դարձնել մրցունակ եվրոպական մրցաշարերում և հաջորդ տարի մի շարք թարմացումների կկատարի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Միլան»-ը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է ակումբի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին: