ԱԱԾ աշխատակիցները Հրայր Թովմասյանի հայրական տանը հետաքրքրվել են միայն տանիքից
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը։ Գործողությունների ավարտից հետո ԱԱԾ աշխատակիցները լրագրողների հարցերին չպատասխանեցին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կտուրի՞ց են հարցեր տվել Հ.Թովմասյանի հորը, ԱԱԾ աշխատակիցները բացասական պատասխան տվեցին։ Իսկ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանն ասաց, որ բոլոր հարցերը եղել են միայն կտուրի հետ կապված։
«Հարցերը միայն եղել են կտուրի հետ կապված, հարցնում էին՝ ե՞րբ ենք կտուրը կառուցել, որքա՞ն գումար ենք ծախսել, գումարը որտեղի՞ց է եղել, և այլն։ Այլ հարց չեն տվել, տունն էլ չեն ստուգել, միայն ասացին, որ ուզում են կտուրը ստուգեն, ասացին, որ թուղթ ստորագրեմ, ես հրաժարվեցի, բայց ասացի, որ կարող են ստուգել»,- նշեց նա։
Վ. Թովմասյանի խոսքով՝ բոլորին էլ հայտնի է, թե ինչու է ԱԱԾ-ն գնացել նման գործողության։
Նա նաև նշեց, որ կտուրը վերանորոգել են մոտավորապես 12 տարի առաջ, թե որքան գումար են ծախսել՝ չի հիշում։
Ի դեպ, նա նաև նշեց, որ հավանաբար վաղն իր փաստաբանի հետ կգնա ԱԱԾ։
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ իրեն և իր թոռնուհիներին կանչել են ԱԱԾ, նա ասաց, որ դրա մասին տեղեկացել է մամուլից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հայրական տանը, որը գտնվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, մոտավորապես մեկ ժամից ավելի գործողություններ է իրականացրել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան