Մանրամասներ Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից: հոկտեմբերի 11-ին` ժամը 23:17-ին, Արարատի մարզի Գեղանիստից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել էր:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Գեղանիստի` 1985թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին հանցագործության գործիք հանդիսացող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սամվել Կարապետյանը գումար է պարտք եղել Արսեն Համբարձումյանին: Ա. Համբարձումյանը մեքենայով գնացել, նրանից պահանջել է այն, Ս. Կարապետյանը, սակայն, ասել է, թե գումար չունի. երբ ունենա, կտա:
Այդ խոսակցությունից հետո Ա. Համբարձումյանը իր մեքենայից հանել է զենքը եւ կրակել է Կարապետյանի վրա: Ի դեպ, նշենք, որ դեպքին շատ ականատեսներ են եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: