Ջինսե տաբատը կրեք Իրինա Շեյքի նման
Լուսանկարիչները կարծես թե Իրինա Շեյքին ավելի շատ լուսանկարում են Նյու Յորքի փողոցներում դստեր հետ զբոսնելիս, քան թե նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Հատկապես, որ մոդելի սթրիթ-ոճն ամեն անգամ հիացնում է: Հերթական զբոսանքի համար Շեյքն ընտրել էր ջինսե կապույտ տաբատ, բեժ երանգի սվիտեր և Lanvin երկարաճիտ կոշիկներ:
Հագուստի այս տարրերն աշնանային զգեստապահարանի հիմք կարող են դառնալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը