
Նման փաստաթուղթը չէր կարող քննության առարկա հանդիսանալ. Գոհար Մելոյան. «Փաստինֆո»

Սպասելի որոշում էր, որովհետև ԱԺ-ի ներկայացրած տվյալ որոշումը՝ որպես իրավական ակտ հակասահմանադրական բնույթի էր ՝ վերնագրից սկսած մինչև բովանդակություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու որոշումը։
Գոհար Մելոյանի խոսքով՝ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բովանդակային և ընթացակարգային խախտումներով։
«Բնականաբար նմանատիպ փաստաթուղթը չէր կարող վարույթ ընդունվել և հանդիսանալ քննության առարկա»,- ասաց Մելոյանը։
Սահմանադրագետը նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ դիմումը ներկայացնելու և ՍԴ մուտքագրելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է որոշվեր քննության ընդունելու կամ մերժելու հարցը։ Այսօր՝ 7-րդ օրը, հայտարարվեց, որ աշխատակարգային որոշում է ընդունվել մերժել տվյալ դիմումի քննությունը։ Որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: