«Ես կցանկանայի նրան տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»». Բերբատովը՝ Բեյլի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կիսվել է «Ռեալում» Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ մտքերով:
Զիդանի հետ հարաբերությունների մասին
«Դժվար իրավիճակ է, բայց հիմա նա կրկին խաղում է, ուստի ես կարծում եմ, որ նրանք բոլոր հարցերը լուծեցին»: Նրանք երկուսն էլ «Ռեալին» միայն լավն են ցանկանում»:
Երկրպագուների սուլոցի մասին
«Տարօրինակ է, որ Բեյլը, ով այդքան գոլեր է խփել, դեռևս պատշաճ ճանաչում և հարգանք չի ստացել: Նրանք երբեմն սուլում էին նաև Ռոնալդուին: Ես նայում էի այդ ամենին և մտածում. «Ի՞նչ է ձեզ հարկավոր»:
Բեյլի ապագայի մասին
«Եթե նա անընդհատ չի խաղում, ապա պետք է հեռանա: Ես կցանկանայի նրան տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Դա լավ կլինի նրա համար»,- Բերբատովին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը