«Մեր ժողովուրդն են, եթե կարող է, թող օգնություն ցուցաբերվի, բայց ես չեմ ուզում, որ նախանձի ֆոնի վրա ձևավորվի մեր հասարակության մեջ ամեն ինչը». Փաստաբանը՝ սևազգեստ մայրերի ակցիաների մասին

«Չեմ առարկում, որ մեր պետությունը նաև զինծառայության ընթացքում հասցված վնասների փոխհատուցմամբ հանդես գա. մեր ժողովուրդն են, եթե կարող է, թող օգնություն ցուցաբերվի, բայց ես չեմ ուզում, որ նախանձի ֆոնի վրա ձևավորվի մեր հասարակության մեջ ամեն ինչը, որովհետև չի կարելի Մարտի 1-ի զոհերի հետ կապված համադրումներ անել»,- նշեց փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների պարբերական բողոքի ակցիաներին, որոնցով պահանջում են՝ կառավարության նիստում որոշում կայացվի և բոլոր զոհվածներին հատկացվի 30 մլն դրամ՝ այնքան, ինչքան «Մարտի 1»-ի գործով իրավահաջորդներին:

Նա տեղեկացրեց, որ զբաղվել է սևազգեստ մայրերի մի խմբի գործով և գիտի՝ ինչ խոցելի խնդիրներ կան. «Ես չեմ ասում, թե մեկի ցավը մեկից պակաս է, բայց չեմ ուզում, որ այդ հարթության վրա այսպիսի վիճակ ստեղծվի»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն էլ նշեց, որ սևազգեստ մայրերից մեկն իր հարևանն է, ում տեսել և բացատրել է, որ իրենց տրվող գումարը ժամանակավոր է.

«Բացատրել եմ, որ 30 միլիոնն ընդամենը ժամանակավոր է, երբ Եվրոդատարանը մեզ տրամադրեց ինչ-որ իքս գումար, այդ գումարից 30 միլիոնը կառավարությունը հետ է վերցնելու»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս