
«Դե հերիք է, էլի, ժողովրդին կերաք, էլի». Նորաշենցին՝ Արարատի մարզպետին

Արարատի մարզպետարանում մարզպետի, Նորաշենի ղեկավարի և նորաշենցիների հանդիպումը շարունակվում է։ Հանդիպմանը ներկա նորաշենցի Ներսես Առաքելյանը՝ դիմելով մարպետին, կոչ արեց այնպիսի քայլեր չանել, որ Նորաշենում բնակիչները միմյանց համար դառնան թշնամի, քանի որ այն իրավիճակը, որն այժմ տիրում է գյուղում՝ մարդկանց թշնամացնում է։
«Դե լավ, էլի, կերաք ժողովրդին, էլի»,- դիմելով մարզպետին՝ ասաց նորաշենցին։
Հանդիպումը ընթանում է թեժ մթնոլորտում, մինչ այս պահը կողմերը դեռևս որոշակի եզրահանգման չեն եկել։
Զվարթ Խաչատրյան