
«Հատուկ կարծիք չունեմ կոնկրետ այդ մարդու հետ կապված». Ժիրայր Սէֆիլյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Այն մարդիկ, որոնք հանցագործություններ են իրականացրել, ոճիրներ են գործել, մասնավորապես՝ մեր ժողովրդին հատուկ կեղեքել են, այդ մարդիկ օր առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Մանվել Գրիգորյանի նկատմամբ սկսված գործընթացին։
Ըստ նրա, առանց անձնավորելու, կարող է ասել, որ պատիժների նպատակը մեկն է, եթե դրանք չլինեն, ապա չի հաջողվելու ստեղծել պետություն։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին և դրա վերաբերյալ միջազգային փորձագետների գնահատականներին, ապա Ժ. Սէֆիլյանը նշեց, որ այդ ամենի մեկնաբանությունը թողնում է իրավագետներին։
«Հատուկ կարծիք չունեմ կոնկրետ այդ մարդու հետ կապված»,- եզրափակեց Ժ. Սէֆիլյանը։
Զվարթ Խաչատրյան