
Հանրապետությունում հավաքվել է 2179 տոննա խաղողի համախառն բերք

Արցախում սկսվել է խաղողի այգիների բերքահավաքի աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության 1858 հա խաղողի այգիներից սեպտեմբերի 23-ի դրությամբ հավաքվել է 380,5 հա-ը. համախառն բերքը կազմել է 2179 տ: Միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 57,5 ցենտներ:
Խոսելով գների մասին՝ Ա. Բադալյանը տեղեկացրել է նաև, որ մթերող գործարանների կողմից խաղողի բերքն ընդունվում է միջինը 135 դրամով՝ կախված բերքի քաղցրությունից: Իրացման խնդիրներ հանրապետությունում առայժմ չկան: