Կարդալ, մարզվել, պայքարել. 6 բան, որ ամեն օր անում են միլիարդատերերը

Վերցրեք Իլոն Մասկի, Օփրա Ուինֆրիի և Մարկ Ցուկերբերգի օրինակները:

1. Ոչ աշխատանքային գրքեր կարդալը

Ընթերցանությունը շատ առավելություններ ունի: Այն թույլ է տալիս արտաքին աշխարհին նայել այլ տեսանկյունից: Գրքերը անհատի մոտ նաև զարգացնում են նաև ինքն իրեն մեկ այլ անձի տեղը դնելու ունակությունը, ինչն անհրաժեշտ է իսկական առաջնորդի համար: Եվ պարզապես օգտակար է նոր գիտելիքներ ձեռք բերելը:

Այսպիսով, ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկը պարտադիր է համարում ընթերցանության ցանկում ներառել գիտաֆանտաստիկ և կենսագրական գործեր: Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում նա ասել է. «Ինձ դաստիարակել են գրքերը: Առաջին հերթին՝ գրքերը, իսկ հետո՝ ծնողները»:

2. Դուրս գալ հարմարավետության գոտուց

Համարձակություն ունեցեք անել այն, ինչ ձեզ համար անհնար է թվում: Սա ձեր զարգացման նշանն է: Հակառակ դեպքում, դժվար թե շատ բանի հասնել ստացվի:

Եթե ատում եք հանրային խոսակցությունները, սկսեք խոսել հենց հաջորդ հանդիպման ընթացքում: Նույնիսկ եթե դուք այնքան նյարդայնացած եք, որ քրտնում եք առանց պատճառի, միևնույնն է խոսեք: Պարզապես արեք դա և ձեզ ավելի լավ կզգաք:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին երկար տարիներ պահանջվեց չինարեն հասկանալու և խոսելու համար, բայց նա այժմ կարողանում է հանգիստ շփվել վերը նշված մեթոդով:

3. Սպորտով զբաղվել

«Հարուստ մարդկանց սովորությունները» գրքի հեղինակ Թոմ Քորլին հինգ տարի անցկացրեց հաջողակ անհատների ժամանակացույցի և ծեսերի ուսումնասիրության վրա: Եվ նա նրանց մեջ գտավ ընդհանուր մեկ բան՝ ֆիզիկական վարժությունները: Նրանցից շատերը, ովքեր կարողացան հաջողել, իրենց օրակարգում պարտադիր ընգրկում են սպորտը: Օրինակ՝ Օփրա Ուինֆրին, Չերիլ Սանդբերգը և Ռիչարդ Բրանսոնը:

Ըստ Քորլիի, նրանք, ովքեր զարգացրել են վազքի, քայլելու կամ աերոբիկական վարժությունների սովորությունը, ունեն մի քանի առավելություն՝ նրանք ունեն ավելի բարձր IQ, կամքի ուժ, ինքնավստահություն և 20% ավելի ֆիզիկական էներգիա:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ փոքր քանակությամբ ամենօրյա վարժությունը կարող է զգալիորեն երկարացնել ձեր կյանքը:

4. Օգնել ուրիշներին

Միայնակ հաջողության հասնելու մասին խոսակցությունները կեղծ են: Հաջողակ մարդիկ հասկանում են, թե որքան կարևոր է օգնությունը: Հատկապես նրանց համար, ովքեր դրա կարիքը ունեն:

2010 թվականին Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, նրա կինը՝ Մելինդան և խոշոր ներդրող Ուորեն Բաֆեթը մեկնարկել են բարեգործական արշավը: Մասնակցելով դրան՝ մեծահարուստ մարդիկ և ընտանիքները բարոյական պարտավորություն են ստանձնում իրենց հարստության մի մասը նվիրատվություն կատարել: Օրինակ՝ նրանք ներգրավված են աղքատության հաղթահարման և առողջության զարգացման մեջ:

Մեծ բաներ անել, կամ գումար ծախսելը պարտադիր չէ: Կարող եք պարզապես օգնության ձեռք մեկնել անգամ անծանոթին:

5. Մշտական պայքար

Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը մի անգամ ասել է. «Ես խաղում եմ հաղթելու համար՝ մարզման ընթացքում կամ իրական խաղի ընթացքում: Եվ ես թույլ չեմ տա որևէ բանի կանգնեցնել ինձ և հաղթելու իմ ցանկությունը»:

Նա երկար ճանապարհ է անցել: Նա ժամանակին վտարվել է դպրոցի բասկետբոլի թիմից, բայց դա չի խանգարել, որ նա դառնա պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Սովորեք ներել և թողնել դժգոհությունները: Ձեր հակառակորդների կողմից ընդունվելու ցանկությունը կարող է մեծ մոտիվացիա դառնալ ձեզ համար: Դա ձեզ կստիպի ամեն ինչ անել հաջողության հասնելու համար: Եվ ապացուցել, որ այդ բոլոր մարդիկ սխալ էին:

6. Հաճախակի զբոսնել

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից անցկացվող հետազոտությունները ցույց են տվել, որ մաքուր օդում զբոսանքները մեծացնում են ստեղծագործականությունը և բարելավում են խնդիրների լուծման հմտությունները:

Կորպորատիվ ղեկավարները սիրում են գործնական հանդիպումներ անցկացնել քայլելիս: Դա անում են Մարկ Ցուկերբերգը, Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրանսոնը, LinkedIn-ի տնօրեն Ջեֆ Ուայները և Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը:

«Կարծում եմ, որ սա արագ միջոց է անմիջապես գործի անցնելու, որոշում կայացնելու և գործարքներ կնքելու համար»,- գրում է Բրանսոնը իր բլոգում: «Բացի այդ, դա թույլ է տալիս մի փոքր ձգվել, իսկ օրվա մնացած մասը լինել եռանդուն և հավաքված»:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս