7 գաղտնիք տղամարդկանց մասին, որ կանայք չգիտեն

1. Տղամարդիկ ավելի հաճախ են բախվում մերժման, քան կանայք:

Կանայք հազվադեպ են առաջին քայլն անում ծանոթանալու համար: Նրանք կարող են կոկետություն անել, ակնարկներ: Եթե անգամ տղամարդը դրան չի արձագանքում, դա դեռ իսկական մերժում չէ:

Իսկ ահա, եթե տղամարդն է ծանոթանում, նա դա ուղիղ է անում և նույնքան ուղիղ էլ երբեմն մերժում է ստանում, քանի որ, որքան էլ նա կնոջ ուղղությամբ հայացքներ նետի, նա ինքը պետք է մոտենա կնոջը, այլ ոչ՝ ընդհակառակը: Այլ վայրում ևս կնոջն ինչ-որ տեղ հրավիրելու համար նրան վստահություն է պետք: Եվ դա կարող է խնդիր լինել:

Ամեն դեպքում ծանոթություններում որոշակի արդյունք գրանցելու համար տղամարդիկ ստիպված են ավելի մեծաքանակ մերժումների բախվել, քան կանայք: Հիշիր այս մասին հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկի հետ ֆլիրտ անելիս լինես, ու նրան իր համար հասկանալի ակնարկներ արա:

Կարդացեք նաև

2. Տղամարդկանց համար այնքան էլ հեշտ չէ հասնել ժամադրության կամ կանացի ուշադրության:

Եթե կինը ժամադրություն է ուզում, սեքս, կամ պարզապես բարձրացնել իր ինքնագնահատականը, նրա համար բավական է այցելել ծանոթությունների կայք ու այնտեղ տեղադրել իր բաց, անկեղծ, էրոտիկ լուսանկարը: Թեպետև այդ ձևով, բայց որոշակի ուշադրության նա արժանանում է: Բայց ամեն անգամ, երբ տղամարդը հարաբերություններում հաջորդ քայլն է կատարում, նա ռիսկի է դիմում մերժում ստանալ:

3. Հասարակությունը շատ է ճնշում տղամարդկանց՝ կանանց հետ իրենց հարաբերություններում:

Թվում է, թե տղամարդն ավելի շատ կնոջ հետ շփվելու հմտություն ունի, քան հակառակը: Նույնիսկ դպրոցում աղջիկների հետ ֆլիրտ անել իմացող տղաները մեծ հեղինակություն ունեն, իսկ ահա աղջիկների պարագայում այդպես չէ: Նրանք, ովքեր կարողանում են լավ շփվել տղաների հետ, հաճախ արժանանում են իրենց նախանձող հասակակից աղջիկների պարսավանքին: Տպավորություն է ստեղծվում, որ, եթե տղամարդը չի կարողանում գրավել կնոջը, հարգանքի արժանի չէ:

Այնպես որ, երբ տղամարդն իր ընկերների շրջապատում է, նա կարող է վախենալ մոտենալ քեզ, քանի որ, եթե նա մերժում ստանա, նա կարող է ընկերների կողմից ծաղրի արժանանալ:

Էությունն այն է, որ տղամարդուն մերժելուց առաջ, միայն այն բանի համար, որ նա քեզ այնքան էլ ինքնավստահ չի թվում, մտածիր այն մասին, թե նրա վրա ինչ ճնշում է գործադրում հասարակությունը: Եվ միգուցե այն բանից հետո, երբ դու նրա առաջ կանաչ լույս կվառես, նա քեզ համար կատարյալ զուգընկեր կդառնա:

4. Տղամարդկանց մղում են անկախ լինել և օգնություն չխնդրել:

Իսկ եթե նրան օգնություն է անհրաժեշտ կնոջը գրավելու հարցո՞ւմ: Ինչպե՞ս դառնալ լավագույն զուգընկեր, սիրեկան ու հայր: Նրա համար դժվար է դա ընդունելը, այդ հարցում օգնություն հայցելն ու այն ընդունելը: Դա նրա արժանապատվությունը խոցում է: Եվ նա անհուսություն է զգում:

5. Տղամարդիկ վատ են «կարդում մարդկանց»:

Նրանց մոտ այնքան էլ զարգացած չէ կանխազգացումն ու սոցիալական հարմարվողականությունը, քան կանանց մոտ: Այդ պատճառով էլ, եթե դու նկատում ես, որ ինչ-որ տղամարդ չի հասկանում կատակներ ու ակնարկներ, խիստ մի դատիր. Պարզապես դուք այլ կերպ եք ստեղծված ի սկզբանե:

6. Տղամարդիկ մտածում են, որ կանանց համար բավական է զուգվել, որ ինչ-որ մեկին գրավեն:

Դա ճիշտ է մասնակիորեն: Կինը կարող է զուգվել-զարդարվել ու գրավել ինչ-որ մեկին: Բայց մենք գիտենք, դա միշտ չէ, որ աշխատում է այն մարդու դեպքում, ում համար որ արվել է դա: Բայց տղամարդը քեզ տեսնում է կողքից ու մտածում, որ քեզ ամեն ինչ հեշտ է տրվում:

7. Տղամարդիկ շփոթվում են այն հարցում, թե իրականում ինչ են ուզում կանայք:

«Ջենթլմեն եղիր», «Կնոջը հարգանքով վերաբերվիր», «Միշտ կնոջն առաջին տեղում դիր»: Տղամարդկանց պարզապես խեղդում են խորհուրդներով: Եվ նրանք, ովքեր դրանց չեն հետևում, հայտնվում են, այսպես կոչված, ֆրենդ-գոտում: Նրանց հետ ընկերություն են անում, բայց նրանց չեն սիրահարվում: Իսկ ի՞նչ անել կնոջը գրավելու համար, նրանց չեն սովորեցնում: Դրա համար էլ չարժե շատ բան սպասել:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս