Բաժիններ՝

Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` «Սասուոլո»-ի դեմ խաղի ընդլայնված հայտացուցակում:

Մխիթարյանը կարող է նորամուտը տոնել մայրաքաղաքայինների կազմում և Իտալիայի առաջնությունում: Սերիա Ա-ի հերթական տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, կմրցի «Սասուոլո»-ի դեմ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30