«Դոկտոր Ով»-ի ռեժիսորը նոր ֆիլմ կնկարահանի Լարա Քրոֆթի մասին. Deadline
«Tomb Raider. Լարա Քրոֆթ» ֆիլմի շարունակության ռեժիսոր է նշանակվել Բեն Ուիթլին: Այդ մասին հայտնել է Deadline-ն: Ֆիլմում գլխավոր դերը կրկին կխաղա Ալիսիա Վիկանդերը: Հրատարակության տեղեկության համաձայն, սցենարը կգրի Էմի Ջամփը:
Ինչպես սպասվում է, նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին: Կինոնկարի պրեմիերան պլանավորված է 2021 թվականի մարտի 19-ին:
Բեն Ուիթլին նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մահապարտների ցուցակը», «Բարձրահարկը», ինչպես նաեւ «Դոկտոր Ով»-ի էպիզոդները:
«Tomb Raider. Լարա Քրոֆթ» մարտաֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ռոար Ութհաուգը: Ֆիլմը, որը պատմում է «դամբարանների կողոպտիչի» արկածների մասին, ռուսական վարձույթում մեկնարկել է 2018 թվականի մարտի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: