Բաժիններ՝

«Ադրբեջանում վերջերս հասկացել են, որ խաղողը բնության հրաշքներից է». Ավագ Հարությունյան

1918 թվականի վերջին ստեղծված հարևան Ադրբեջանում օգոստոսի 30-31-ին առաջին անգամ անցկացվել է գինու փառատոն: Պարզվում է՝ նրանք վերջերս հասկացել են, որ խաղողը բնության հրաշքներից է, ու կարծես թե երախտագիտություն են հայտնել այս հրաշքին՝ «դարեր» շարունակ իրենց երկրի գյուղատնտեսության ոլորտում առաջատար ճյուղ լինելու համար, ու այն համարել տնտեսական բարեկեցության հիմնական աղբյուրներից մեկը: Ավելին՝ շեշտում են, որ ունեն խաղողի մոտ 450 տեսակ:

168.am-ը Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանց փորձերը՝ մտնել գինու շուկա, կհաջողվի, և այդ ի՞նչ 450 տեսակի խաղողի մասին են աղաղակում, նա պատասխանեց.

«Մինչև 1960 թվականն ամբողջ Ադրբեջանի գինեգործության հիմքը հայկական ֆակտորն էր. դա դաշտային Ղարաբաղն էր, մյուս շրջաններն էին… և՛ մասնագետները, և՛ տնօրենները հայեր էին, գյուղերն էլ, որտեղ խաղող էր աճում, հայկական էր:

Այսինքն՝ հայկական հետքն էր, որը կամաց-կամաց իրենք ջնջեցին ու վերջին 15 տարում ոչնչացրեցին նաև հայկական խաղողի այգիները: Պարզապես չպետք է մոռանանք, որ դա պատմական Հայաստանն է՝ աբորիգեն սորտերով և մշակույթով: Ուղղակի հիմա մեծ աշխատանքներ են կատարում, խաղողի այգիներ են տնկվում, ու վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանում գինեգործությունը մեծ զարթոնք է ապրում: Իհարկե, կգա մի պահ, որ ծավալներով կգերազանցեն մեզ, բայց բոլորը գիտեն, որ այդ ծավալները կեղծ են, դա Իրանից ներկրված չամիչը, թարմ խաղողն ու խաղողի հյութն են, որոնք իրենք դարձնում են սպիրտ:

Շատ քիչ ռեսուրս ունեն, բայց ինտենսիվ կերպով նոր այգիներ են տնկում: Այսօր Ադրբեջանը համարվում է հետխորհրդային տարածքի կեղծիքի աղբյուրը, որտեղ որ շատ մեծ ծավալով կեղծում են սպիրտն ու գինին»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս