«Խամեսը գլխի հետ խնդիրներ ունի: Մրցաշրջանին պատրաստվելու փոխարեն՝ նա ուղղում է մազերն ու հոնքերը». Կոլումբիայի հավաքականի բժիշկ
Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ Հեկտոր Ֆաբիո Կրուզը քննադատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին՝ ֆուտբոլում սխալներ անելու համար:
«Այս տղան կենտրոնացած չէ: Մրցաշրջանին նախապատրաստվելու և աշխատելու փոխարեն՝ նա ուղղում է մազերն ու հոնքերը:
Տարեկան 7.5 միլիոն եվրո վաստակող ֆուտբոլիստը չի կարող անտեսել մարզումը: «Ռեալի» նման մեծ ակումբները ենթադրում են, որ իրենց խաղացողները պրոֆեսիոնալ են, որ պատրաստվում են: Այս տղան գլխի հետ խնդիրներ ունի:
Ռոնալդուն մեկ շաբաթ անցկացրեց արձակուրդում՝ ընտանիքի հետ նավարկելով Հունաստանում: Հաջորդ շաբաթ նա պատրաստվում էր մրցաշրջանին, նրան օգնում էին 15 հոգի: Նա իմ ճանաչած ամենամեծ պրոֆեսիոնալն է»,- ասել է Քրուզը:
Խամեսը բաց կթողնի առաջիկա շաբաթը՝ վնասվածքի պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան