
Մանկության համը. կաթնաշոռային փքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 500 գ
2. Ալյուր – 2.5 բաժակ
3. Փխրեցուցիչ – 2 թ/գ
4. Ձու – 3 հատ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Աղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խառնել և ստանալ փափուկ խմոր:
2. Ձեռքերն ալյուրով պատել և խմորից ոչ մեծ գնդեր ձևավորել:
3. Գնդիկները լցնել եռացող ձեթի մեջ և տապակել՝ մինչև ոսկեգունեն:
4. Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա:
5. Մատուցելուց առաջ փքաբլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը