Բաժիններ՝

Թեհրանն Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց իրանական նավերի պաշտպանության համար

Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը, հայտնել է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին:

«Էսկադրային ականակիրն ուղարկվում է օժանդակ նավի եւ ուղղաթիռակրի ուղեկցությամբ», նշել է Սայարին:

Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն է Իրանի նավերի համար»:

«Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի եւ Օմանի ծոցերում»,- հավելել է դերծովակալը:

Օգոստոսի 25-ին Սայարին հայտարարել է, որ վերջին ժամանակներս Իրանի զինված ուժերն Ադենի ծոցում եւ Կարմիր ծովում ապահովել են 5-ից մինչեւ 6000՝ նավարկության միջոցների ուղեկցումը եւ պատրաստ են այդ խնդիրը հաջողությամբ կատարել աշխարհի ցանկացած կետում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031